Աշխարհում կորոնավիրուսի պատճառով ևս 350 միլիոն մարդ կարող է ծայրահեղ աղքատ դառնալ

05:33 • 12.06.20

Զարգացման տնտեսական հետազոտությունների համաշխարհային ինստիտուտի զեկույցի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի հասցրած տնտեսական վնասների հետևանքով աշխարհում ևս 350 միլիոն մարդ կարող է ծայրահեղ աղքատ դառնալ, հայտնում է Reuters-ը:

Հետազոտողների գնահատմամբ՝ ողջ աշխարհում օրական 1.90 դոլարից քիչ գումար ունեցողների թիվը կարող է գերազանցել 1 միլիարդը, իսկ բարձր աղքատության խմբում գտնվողները, որոնց օրական ծախսը չի գերազանցում 5.50 դոլարը, կկազմեն շուրջ 3.7 միլիարդ: Հետազոտության համար հիմք են ծառայել Համաշխարհային բանկի՝ աղքատության շեմերի համար սահմանված չափանիշները:

«Աշխարհում աղքատության նվազեցման ուղղությամբ ակնկալված արդյունքները ետ են ընկնելու 20-30 տարով՝ աղքատությունը վերացնելու ՄԱԿ-ի նպատակը ցնորամիտ երազանք դարձնելով», - նշված է զեկույցում: