Հայկ Սարգսյանը մեկնաբանել է բիթքոին ունենալու և առանձնատուն նվեր ստանալու մասին իր հայտարարագիրը․ hraparak.am
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը hraparak.am-ի հետ զրույցում պարզաբանել է իր հայտարարագրում ներկայացրած բիթքոինի, նվեր ստացած բնակարանի մասին։
Նա նշել է, որ ինքը ոչ թե 3400 բիթքոին է հայտարարագրել, այլ 3400 դոլարի բիթքոին։
Նշենք, որ 1 բիթքոինի արժեքը կազմում է 9 հազար 500 դոլար, այսինքն՝ Հայկ Սարգսյանը կեսից էլ պակաս բիթքոին ունի, ուստի հասկանալի չէ, թե նա ինչպե՞ս է ձեռք բերել կես բիթքոին։ Մենք զրուցեցինք ոլորտի մասնագետներից մեկի հետ՝ հարցնելով, թե հնարավո՞ր է կես բիթքոին գնել, նա ասաց, որ թեորիապես հնարավոր է, սակայան շուկայում կես բիթքոին վաճառողներ չկան։ Հայկ Սարգսյանին հարցրինք , թե սխա՞լ են գրել իր հայտարարագրում, նա պատասխանեց՝ «սխալ չեն գրել, սխալ մեկնաբանել են»։
Հայկ Սարգսյանին հարցրինք նաև, թե ի՞նչ բնակարան է նվեր ստացել, որը նշված է իր հայտարարագրում, և ո՞ւմ կողմից է նվերը․
«Այդ բնակարանը մեր բնակարանն է, որը հայրս ձեռք էր բերել դեռևս 70-ական թվականներին, եղել է հոպարիս անունով, ուղղակի բանկի հետ կապված հարց կար, որ պետք է իմ անունով լիներ, էդպես հոպարս նվիրատվություն ա արել ինձ վրա, այսինքն՝ դա այն բնակարանն է, որտեղ իմ ընտանիքը ապրել է մինչև իմ ծնվելը»,- պատասխանեց պատգամավորը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










