Ոստիկանները բերման ենթարկեցին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնել պահանջող իրավապաշտպաններին (տեսանյութ)

11:48 • 12.06.20

Մի խումբ իրավաբաններ ԱԺ-ի դիմաց են, նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է հաստատվել մարտի 16-ից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։

Ըստ ՀՀ պարետի որոշման՝ այս ընթացքում արգելվում են բոլոր տիպի հավաքները։