Երևանի Վիլնյուսի փողոցի 38 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով արտաքին լուսավորման սյան լարերը․ Փրկարարները սահմանազատել են տարածքը

09:19 • 12.06.20

Հունիսի 11-ին, ժամը 18։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 38 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով արտաքին լուսավորման սյան լարերը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ համապատասխան ծառայության աշխատակիցների մոտենալը։