«Ջեբհաթ ան-Նուսրի» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի Իդլիբ նահանգում բնակավայրեր է գնդակոծել
«Ջեբհաթ ան-Նուսրի» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի Իդլիբ նահանգում մի քանի բնակավայր են գնդակոծել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շերբիցկին:
«Մեկ կրակահերթ արձանագրվել է Հաս բնակավայրում, մեկ այլ կրակահերթ՝ Իդլիբ նահանգի Քաբեր-Նեբել բնակավայրում՝ «Ջեբհաթ ան-Նուսրի» ահաբեկչական խմբավորման դիրքերից», - նշել է կենտրոնի ղեկավարը:
Ըստ նրա՝ նախորդ օրերին Թուրքիայի ենթակայության տակ գործող ապօրինի ռազմական խմբավորումների կողմից կրակահերթեր չեն գրանցվել:
Սիրիական Իդլիբում ահաբեկչական խմբավորման կողմից բնավայրերի գնդակոծման դեպքեր էին գրանցվել նաև հունիսի 10-ին:










