Մենք չենք տեսնում ողջամիտ տրամաբանական շղթա, իրենք ևս չեն կարողանում հետևողական լինել իրենց իջացրած հրամանների պահպանմանը և ռեպրեսիվ մեխանիզմների կիրառությանը. Կ․ Տեր-Նակալյան (տեսանյութ)
«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստատին Տեր-Նակալյանը քիչ առաջ ոստիկանությունից ազատ արձակվեց: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ պարետի պահանջը չկատարելու համար վարչական արձանագրություն է կազմվել։
«Այս պահին ոստիկանության բաժիններում են գտնվում մեր ընկերները, մի քանիսն էլ 3 ժամից դուրս կգրվեն: Մի շարք խախտումներ են եղել: Բերման է ենթարկվել իր լիազորություններն այդ պահին կատարող փաստաբանը: Հերթական անգամ տեսանք, որ ոստիկանության միջին օղակի ներկայացուցիչների նյարդերը մեկ-մեկ տեղի են տալիս, որովհետև կա նյարդերը տեղի տվող մարդ, որը իռացիոնալ հրահանգներ է իջեցնում և լինում է այսպիսի փնթի իրավիճակ»:
Կոնստանտին Տեր-Նակալյանը նշում է, որ բերման ենթարկելու որևէ պատճառ չի եղել, քանի որ իրենք ակցիայի ժամանակ պահպանել են սոցիալական հեռավորույուն և կրել են դիմակներ.
«Մենք տեսնում ենք, որ հետևողական չեն իրենց գործերի նկատմամբ: Ես իմ բարոյական պարտքն եմ համարել աջակցել Ռուբեն Մելիքյանին և եկել, տեսել եմ, որ էլի մարդիկ կան: Մենք չենք տեսնում ողջամիտ տրամաբանական շղթա, իրենք իսկ չեն կարողանում իրենց իջացրած հրամանների պահպանմանը և ռեպրեսիվ մեխանիզմների կիրառությանը հետևողական լինել»։










