ԱՄՆ պաշտպանական բյուջեից 1.4 միլիարդ դոլար կհատկացվի Չինաստանին զսպելու համար
ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծի համաձայն՝ 1.4 միլիարդ դոլար կհատկացվի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին զսպելու համար, РИА Новости-ի փոխանցմամբ՝ նշված է ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի հրապարակած փաստաթղթում:
Նախագծով առաջարկվում է Խաղաղօվկիանոսյան զսպման նախաձեռնություն ստեղծել՝ Չինաստանի կոմունիստական կուսակցությանը կոշտ ազդանշան ուղղելու նպատակով՝ ցույց տալու համար, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում իր շահերը պաշտպանելու հանձնառությանը:
Հավանական է, որ այս տարվա համար նախատեսված 1.4 միլիարդ դոլարի հատկացումը 2020թ-ին բազմապատկվի՝ հասնելով 5.5 միլիարդի:
Նախագիծը կոմիտեում ձայների մեծամասնությամբ հունիսի 10-ին է ընդունվել: Այն դեռ պետք է հավանության արժանանա Սենատի կողմից, ապա՝ քվեարկության դրվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, որտեղ ընդունվելուց հետո միայն պետք է ստորագրվի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից և մտնի ոժի մեջ:
Ռուսաստանին զսպելու վերաբերյալ նմանատիպ նախաձեռնություն Եվրոպայում իրականացվում է արդեն մի քանի տարի՝ ֆինանսավորվելով ԱՄՆ Կոնգրեսի կողմից:










