«Եթե Ռուսաստանի և Չինաստանի հետ բանակցությունները վարեր Բայդենը, ԱՄՆ-ն գոյություն չէր ունենա»․ Թրամփ

20:30 • 12.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նախագահի դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը չի կարող միջազգային բանակցություններ վարել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Ռուսաստանն ու Չինաստանը:

«Ի՞նչ եք կարծում, նա ինչպես կբանակցեր Չինաստանի, Ռուսաստանի, Ճապոնիայի և այլ երկրների հետ։ Մենք այլևս երկիր չէինք ունենա»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում։

Ընդ որում, Թրամփը կիսվել է տեսանյութով, որտեղ Բայդենը չի կարողանում հստակ արտահայտել իր միտքը և կակազում է։ Չի հստակեցվում, թե հատկապես որ հարցին է փորձել պատասխանել Բայդենը։