Ես որևէ խախտում թույլ չեմ տվել, դատական կարգով կբողոքարկեմ ոստիկանության արձանագրությունը. Արսեն Բաբայան (տեսանյութ)

17:58 • 12.06.20

Ես առավոտյան եկա ոստիկանություն, քանի որ ապօրինի ձերբակալում էր իրականացվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նկատմամբ։ Այս մասին ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո րագրողների հետ զրույցում նշեց իրապաշտպան Արսեն Բաբայանը:

«Եկել էի ճշտելու՝ ինչ է կատարվել և երբ են բաց թողնելու Ռուբեն Մելիքյանին, իմ համար առանձին կանգնած էի: Եւ երբ ոստիկանությունը հայտարարեց, որ տրվում է ընդամենը 3 րոպե ժամանակ, որ հավաքը դադարեցվի, ես մոտեցա ոստիկանության սպային, խնդրեցի, որ ժամկետը երկարացնեն գոնե 30 րոպե, դրան հաջորդեց ոստիկանության սպայի հորդորը, թե դադարեցնեմ հավաքը, ես բացատրեցի, որ ակցիա չեմ իրականացնում: Եւ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ինձ բերման ենթարկեցին, արձանագրություն է կազմվել: Ես նշել եմ, որ որևէ խախտում թույլ չեմ տվել և դատական կարգով կբողոքարկեմ արձանագրությունը»:

Արսեն Բաբայանի խոսքով շուրջ 18 քաղաքացի բերման են ենթարկվել և իր տեղեկությունենրով՝ բոլորին բաց են թողել: