Բրազիլիայում Բոլսոնարուի աջակիցը պղծել է կորոնավիրուսի տասնյակ հազարավոր զոհերի հուշարձանը (տեսանյութ)
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի աջակիցներից մեկը պղծել է կորոնավիրուսային համավարակի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակին կառուցված առափնյա հուշարձանը:
Ինչպես նշում է The Guardian-ը, ավելի վաղ ակտիվիստները հանրահայտ Կոպակաբանա լողափին հարյուր դատարկ փոս էին փորել ու խաչեր տեղադրել ի հիշատակ վարակի հետևանքով կյանքը կորցրած բրազիլացիների:
Սակայն տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է մի տղամարդ գցում փայտյա խաչերը:
Ակտիվիստներն ու զոհերի հարազատները դատապարտել են վանդալիզմի ակտն ու կոչ արել հարգել ուրիշի ցավը: Նրանց կարծիքով՝ նախագահ Բոլսոնարուի մոլի աջակիցները կուրացել են քաղաքական գաղափարախոսությունից և այլևս չեն տեսնում իրականությունը:
Պարբերականը հիշեցնում է, որ միջազգային հանրությունը քննադատել է Բրազիլիայի նախագահի՝ համավարակին վերաբերյալ արձագանքը. հայտնի է, որ Բոլսոնարուն կորոնավիրուսը սովորական գրիպ էր անվանում ու կոչ էր անում չփակել երկիրն ու տնտեսությունը:
Օրերս Բրազիլիան դադարել է հրապարակել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրական տվյալները: Սակայն ըստ worldometers.info կայքի, երկիրը կորոնավիրուսի վարակակիրների թվով (805 649) աշխարհում երկրորդն է և զիջում է միայն ԱՄՆ-ին: Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 41058 մարդ:










