Չինաստանում տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել՝ մսի դանակի սայրը գլխի մեջ խրված (տեսանյութ, լուսանկարներ)
Չինաստանում տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել կռվի ժամանակ մսի մեծ դանակով հարված ստանալուց հետո, ինչի հետևանքով դանակի սայրը մնացել է նրա գլխում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Հուբեյ նահանգի հիվանդանոցում արված լուսանկարներն ու տեսանյութի կադրերը ցույց են տալիս, որ տղամարդն ամբողջովին արնաշաղախ է, իսկ դանակի սայրը խրվել-մնացել է նրա գանգի մեջ:
Տղամարդն աստիճանաբար ապաքինվում է վիրահատությունից հետո:
Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:

Ավելի վաղ այս շաբաթ ևս մի չինացի տղամարդ էր դիմել հիվանդանոց` կրծքավանդակին խրված աղեղնազենով (արբալետ), որն ինքն էր կրակել` սարքի հետ սխալ վարվելու արդյունքում: Նա խուսափել է մահից: Հաջող վիրահատությունից հետո նա նույնպես վերականգնվում է հիվանդանոցներից մեկում:













