Խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնել պահանջող իրավապաշտպանները և Ոստիկանության մոտից բերման են ենթարկված նրանց աջակիցներն ազատ արձակվեցին (տեսանյութ)
Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի հարակից տարածքից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության անդամներ և համախոհներ (շուրջ 30 հոգի) ովքեր եկել էին ավելի վաղ ԱԺ մոտից բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանին աջակցելու։ Նրանց շարքում էին «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանին, «Ադեկվադ» կուսակցության ղոկավար Արթուր Դանիելյանին:
Քաղաքացիների մի մասին տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ մի քանիսին տեղափոխեցին ոստիկանության այլ բաժիններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ոստիկանությունը բերման էր ենթարկել խաղաղ ցույցեր անցկացնելու ազատությունը վերականգնելու պահանջով ԱԺ-ի մոտ եկած իրավապաշտպաններին։










