Իմ տեղեկացվածությամբ՝ բոլոր ներգրավված մարդիկ ստանում են բավականին բարձր աշխատավարձ. վարչապետը՝ բուժաշխատողների մասին (տեսանյութ)

15:31 • 12.06.20

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե կորոնավիրուսով զբաղվող բժիշկներին ի՞նչ միջոցներ և երաշխիքներ են տրամադրում, քանի որ իրենց ընտանիքները տարբեր սոցիալական խնդիրների առաջ չեն կանգնում։

«Ես առաջարկում եմ հստակ սոցիալական երաշխիքներ այս պայմաններում առաջարկել բժիշկներին, բուժաշխատողներին, բժշկական անձնակազմին, քանի որ այս էքստրեմալ պայմաններում շարունակում են իրենց աշխատանքը»,-ասաց նա։

Վարչապետը վստահեցրեց, որ ամեն ինչ հենց այդպես էլ արվում է: «Առայժմ դեռևս այդ հարցով ամբողջական լուծում չունենք պոլիկլինիկական համակարգում, քանի որ նոր են ներգրավվել այդ պրոցեսի մեջ, ունենք որոշակի ճշգրտումներ անելու կարիք, բայց այդ հարցն էլ առաջիկայում պատշաճ լուծում կգտնի»,-ասաց նա:

Մանե Թանդիլյանը հստակեցրեց, որ անհրաժեշտություն է տեսնում ամսական հստակ միջոցներ տրամադրելու սոցիալական երաշխիքներ տրվեն, օրինակ միջին աշխատավարձի չափով ամեն մեկը ստանա լրացուցիչ աշխատավարձ, որը կարող է տարվա համար երկու միլիարդ դրամի կարգի լինել:

«Իմ տեղեկացվածությամբ՝ բոլոր ներգրավված մարդիկ ստանում են բավականին բարձր աշխատավարձ»,-ասաց Փաշինյանը: