Արաբկիրի բաժնում այս պահին բերման ենթարկված կա 18 անձ, իսկ մնացած քաղացիները բերման են ենթարկվել ոստիկանության մյուս բաժիններ․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Արաբկիրի բաժնում այս պահին բերման ենթարկված կա 18 անձ, իսկ մնացած քաղացիները բերման են ենթարկվել ոստիկանության մյուս բաժիններ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով պատգամավոր Շաքե Իսայանը հետ եկել էր ոստիկանության բաժանմունք՝ հանդիպելու բերման ենթարկվածներին, հասկանալու համար որքանով է օրինական ոստիկանության գործողությունները:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հանդիպել են բերման ենթարկվածների հետ, նրանք նշել են, որ իրենք որևէ խախտում չեն արել, պահպանել են հեռավորությունը: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ առաջիկա ժամվա ընթացքում ՀՀ քաղաքացիներն ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ ոստիկանության Արաբկիր բաժնի դիմացից ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանին, «Ադեկվադ» կուսակցության ղոկավար Արթուր Դանիելյանին: Քաղաքացիների մի մասին տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ մի քանիսին տեղափոխեցին ոստիկանության այլ բաժիններ:
Հիշեցնենք, որ մի խումբ իրավապաշտպաններ ԱԺ-ի դիմացից բերման էին ենթարկվել: Նրանք պահանջում էին Կառավարությունից քաղաքացիներին վերադարձնել խաղաղ հավաքներ իրականացնելու իրենց իրավունքը: Ոստիկանության գործողություններից հետո նրանց աջակիցները հավաքվեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի շենքի մոտ: Ոստիկանության դիմաց էին հավաքվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ:










