Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդական» հոթելի մոտակայքում հայտնաբերվել է հակատանկային արկ

09:39 • 13.06.20

Հունիսի 12-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդական» հոթելի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ «Որսորդական» հոթելի մոտակայքում հայտնաբերվածը 120 մմ կոռոզիայի ենթարկված հակատանկային արկ է, որը սակրավորների կողմից տեղափոխվել է Մարշալ Հ․ Բաղրամյանի անվան զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար։