Գազի արտահոսք Բեյրութի և Խորենացի փողոցների խաչմերուկում կայանած ավտոմեքենայից․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

11:17 • 13.06.20

Հունիսի 12-ին, ժամը 18:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գազի արտահոսքն առաջացել է Բեյրութի և Խորենացի փողոցների խաչմերուկում կայանած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից (վարորդ՝ Վաղինակ Բ․)։

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը՝ փակելով գազի բալոնի փականը։