Երևանի Սևանի 5 հասցեում՝ «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքում հրդեհ է բռնկվել. hրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ
Հունիսի 13-ին, ժամը 10:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի 5 հասցեում՝ «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆՏեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը:
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։










