ԵՊՀ ամբիոնի վարիչն իրավապահներին հայտնել է իր ամառանոցից տեղի ունեցած գողության մասին. Shamshyan.com
Ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Վարդան Այվազյանը և հայտնել, որ փետրվար ամսվա կեսերից մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասի 1-ին փողոցում գտնվող տանից գողացել են չուգունե խողովակին ամրացված ջրաչափը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վ. Այվազյանը Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: Նա ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է 15 հազար դրամի վնաս:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










