Բրազիլիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 25 հազար դեպք է հայտնաբերվել

05:52 • 13.06.20

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 828 810-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 25 982 դեպք է հայտնաբերվել:

Վարակի հետևանքով մահացել է 41 828 պացիենտ, վերջին 1 օրվա ընթացքում մահացել է 909 մարդ: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիկրուսից մահացությունը կազմում է 5 տոկոս:

Վիրուսից ընդհանուր առմամբ արդեն պաքինվել է 365 63 պացիենտ: