Ֆրանսիայում իշխանությունները 300 միլիոն եվրո կհատկացնեն օդանավակայաններին աջակցելու համար
Ֆրանսիայի իշխանությունները 300 միլիոն եվրո կհատկացնեն նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում օդանավակայաններին աջակցելու նպատակով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Ֆրանսիայի Համալիր բնապահպանական վերափոխումների նախարարության կայքին:
«Պետությունը 300 միլիոն եվրո կհատկացնի օդանավակայանների ծախսերը հոգալու համար և այդպիսով կխուսափի ավիաընկերությունների համար ճգնաժամից դուրս գալիս հնարավոր հետևանքներից»,- նշվում է նախարարության կայքում:
Բացի դա, ուղևորատար ավիաընկերությունների աշխատակիցները կկարողանան սեպտեմբերից մասնակի գործազրկության նպաստ ստանալ: Այն ընկերությունները, որոնք ունեն 250-ից քիչ աշխատակից, կազատվեն ձեռնարկատիրական վճարներից, որոնք արվել կամ հետաձգվել են մարտից մինչև հունիս:










