Լիբանանի քաղաքներում ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են սկսվել
Լիբանանում ոստիկանության և բանակի ուժեղացված զորքերը արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ և սկսել հանել նրանց Բեյրութի կենտրոնական հրապարակից: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է LBC-ն՝ նշելով, որ իրավապահների և ցուցարարների բախումները վերսկսել են Տրիպոլիում՝ Լիբանանի հյուսիսում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բեյրութի կենտրոնում ցուցարարները ոստիկանության և բանակի ուղղությամբ քարեր են նետում:
Նշվում է, որ լիբանայան կարմիր խաչի տվյաներիով, Տրիպոլի քաղաքում բախումների հետևանքով 9 ցուցարար է հոսպիտալացվել: Բացի դա, ԶԼՄ տվյալներով, ցուցարարները երկրորդ օրը շարունակ երկրի տարբեր հատվածներում արգելափակում են ճանապարհներ:










