Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվել է վագոն-տնակ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ

09:42 • 13.06.20

Հունիսի 12-ին, ժամը 16:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ․

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 17:33-ին:

Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 18 քմ և մոտ 100 քմ խոտածածկույթ: