Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. ունենք նոր ռեկորդ՝ վարակման 723 դեպք, մահերի թիվը` 6. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

09:07 • 13.06.20

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ, 723 դեպք ենք արձանագրել։ Մահերի թիվը` 6, բուժվածների թիվը 442։ 

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ ոչ միայն այս թվերի հետ կապված: Ես Սևանից եմ եկել աշխատանքի և մեքենայի պատուհանից երևում էր, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները:

Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»,-ասաց նա:


Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. ունենք նոր ռեկորդ՝ վարակման 723 դեպք, մահերի թիվը` 6. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)