Այս իրավիճակում պետական կարգն ասոցացվում է որպես ազատությունից զրկելու փորձ. պետք է այնպիսի միջավայր ստեղծվի, որ կարգը չկատարելն ամոթ լինի, կարգը չկատարողն իրեն օտարված զգա․ վարչապետ (տեսանյութ)

10:54 • 13.06.20

Հիմա այն պետական կարգը, որի նպատակը մեր ազատությունը պաշտպանելն է, մեր ենթագիտակցության մեջ չկա, մենք մեր պատմության մեջ մեր կանքով կարգ չենք ստեղծել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ստեղծված իրավիճակում սահմանված որոշումներին քաղաքացիների չենթարկվելու մասին:

«Պետք է արձանագրեմ, որ մենք ավելի քան 500 տարի պետականություն չենք ունեցել, և պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար, ուրշի կողմից պարտադրված երևույթ, և հետևաբար պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ ասոցացվել է բռնության հետ, այդպես եղել է նաև Երրորդ Հանրապետության ժամանակ»,- նշեց նա:

«Մենք պետական կարգն ընկալել ենք որպես մեզ ազատությունից զրկելու գործիք: Հետևաբար 2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեզ բերել է ազատություն, ու քանի որ պետական կարգը միշտ մեր ենթագիտակցության մեջ հակոտնյա է եղել մեր ազատությանը, հիմա այս ճգնաժամային իրավիճակում պետական կարգը ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ»,- ասաց նա և հավալեց, որ սա է պատճառը, որ տեղի ունեցողին չի կարողանում անվանում տալ:

«Սա շրջադարձային պահ է մեր պետության համար, մեր կամքով պետք է կարգ ստեղծենք։ Սա նշանակում է, որ մենք կջնջենք մեր ենթագիտակցության միջից պետականազրկության ամբողջ ինֆորմացիան, ֆայլերը: Սա դուրս է միայն կորոնավիրուսի շրջանակից, սա պատմական պահ է ու պատմական առաքելություն, որը կարող է պատմականորեն լինել կործանարար ու պատմականորեն լինել հզորացնող: Ուզում եմ ասել՝ իմ ակնկալիքը, կոչն է, որ մենք բոլորով՝ որպես քաղաքացի, պաշտոնները մի կող դրած, կարգ հաստատենք»,- շեշտեց վարչապետը:

Ըստ նրա ՝աա նշանակում է երկու բան, առաջինը, որ ամեն մեկն ինքը կատարում է կարգից բխող պայմանները, ինքն իր վարքագծով կարգ է պահում ու ուրիշից էլ պահանջում է նույնը: Խնդրելով, պահանջելով, պարադրելով այնպիսի միջավայր է ստեղծում, որ կարգը չկատարելը լինի ամոթի պես մի բան, կարգը չկատարողն իրեն զգա «իզգոյ», օտարված, որով էլ կվերադառնա հանրային համակեցության տրամաբանության մեջ և դառնա հանրության կարգի մի անբաժանելի հատվածը:

Մանրամասները՝ տեսանյութում։