Facebook-ը կվերանայի գովազդային քաղաքականությունը և կարգելի գովազդում ատելության խոսքը

06:20 • 27.06.20

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ուրբաթ հայտարարել է, որ ընկերությունն արգելելու է սոցիալական ցանցերում տեղադրվող գովազդում ատելության խոսքը, ինչպես նաև մակնշելու է այն հրապարակումները, որոնք կարող են ուշադրության արժանի կամ էլ հասարակական շահի համար կարևոր լինել, սակայն խախտում են ընկերության քաղաքականությունը, հայտնում է РИА Новости-ն:

«Մենք ընդլայնում ենք գովազդի հարցում մեր քաղաքականությունը, որպեսզի արգելենք այն պնդումները, թե որոշակի ռասայի, էթնիկ պատկանելիության, ազգության, կրոնական համոզմունքների, կաստայի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության կամ իմիգրացիոն կարգավիճակ ունեցող մարդիկ վտանգ են ներկայացնում մյուսների անվտանգության, առողջության կամ գոյության համար»,- գրել է Ցուկերբերգը ֆեյսբուքյան իր էջում:

Բացի դա, Facebook-ը ընդլայնում է քաղաքականությունը, որպեսզի ավելի լավ պաշտպանի ներգաղթյալներին, փախստականներին և ապաստարաններում գտնվող անձանց գովազդից, որում նշվում է, թե վերջիններս զիջում են այլ խմբի մարդկանց, կամ էլ ցուցադրում է հակակրանք նրանց հանդեպ:

Միևնույն ժամանակ Ցուկերբերգը նշել է, որ երբեմն Facebook-ը չի հեռացնում սոցցանցերի կանոնները խախտող կոնտենտը, եթե հասարակական շահի համար դրա արժեքը գերազանցում է վնաս պատճառելու ռիսկը:

Facebook-ը կվերանայի գովազդային քաղաքականությունը և կարգելի գովազդում ատելության խոսքը