Toyota Land Cruiser-ը հարմարեցվել է էքստրեմալ պայմաններում վարման համար (լուսանկարներ)

17:00 • 29.06.20

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գտնվող Atoy Customs ատելյեի մասնագետները մի շարք բարելավումներ են արել Toyota Land Cruiser 200 մեքենայի համար: Այս մասին գրում է motor.ru կայքը:

Ամենագնացը հարմարեցրել են էքստրեմալ պայմաններում և Ֆիլիպինների ճանապարհային քաոսում վարելու համար:

Մասնագետները մեքենան համալրել են ռուսական ընկերություններից մեկի արտադրության առջևի թեթև ալյումինե բամպերով: Բացի այդ, մեքենայի վրա տեղադրվել է նաև ետևի ուժային բամպեր և սահումը կասեցնող պողպատյա սարքեր:

Ֆիլիպինների ճանապարհները հայտնի են որպես ամենավտանգավորներից և ամենաանկանխատեսելիներից մեկն աշխարհում: Հատուկ ճանապարհային քաոսով հայտնի է մայրաքաղաք Մանիլայի ավտոճանապարհը, որտեղ մարդիկ անընդհատ նետվում են մեքենայի տակ, բացի դրանից՝ ճանապարհներին հսկայական փոսեր և անկանոն վարող մոտոցիկլավարներ կան, գրում է աղբյուրը: