ՆԱՍԱ-ն կորոնավիրուսից «պաշտպանող» վզնոց է ստեղծել, որն ամեն անգամ թրթռում է, երբ դրա տերը փորձում է ձեռքը դեմքին հպել (լուսանկարներ, տեսանյութ)

13:18 • 30.06.20

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հակակորոնավիրուսային վզնոց է ստեղծել, որն ամեն անգամ թրթռում է, երբ դրա տերը փորձում է ձեռքը դեմքին հպել և դրանով բարձրացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը, հայտնի է դառնում medeng.jpl.nasa.gov կայքից։

Հայտնի է, որ «զարդը» տպվելու է 3D տպիչի միջոցով։ Այն ուլտրակարմիր տվիչի միջոցով նկատում է դեմքին չափազանց մոտ տարված ձեռքը։ Սարքի ներսում գտնվող ոչ մեծ շարժիչը ձեռքի շարժումը նկատելուն պես սկսում է թրթռալ։ Այս եղանակով սարքի ստեղծողները փորձում են աչքերի, քթի, դեմքի միջոցով կորոնավիրուսի՝ օրգանիզմ ներթափանցումը կանխել։

ՆԱՍԱ-ից մանրամասնել են, որ այդ վզնոցները դիմակների և անհատական պաշտպանության այլ միջոցների հետ միասին պետք է օգտագործել՝ մարդուն կորոնավիրուսից առավելագույն պաշտպանություն ապահովելու համար։

 

The pendant is worn six to 12 inches below the chin and attached to an 18 to 24 inch necklace

Called PULSE, the device uses an infrared proximity sensory with up to 12 inches of range and once motion is detected, a small vibration motor inside is activated

ՆԱՍԱ-ն կորոնավիրուսից «պաշտպանող» վզնոց է ստեղծել, որն ամեն անգամ թրթռում է, երբ դրա տերը փորձում է ձեռքը դեմքին հպել (լուսանկարներ, տեսանյութ)