«Սոցկայք, որի մասին բոլորն են երազել»․ Ճապոնիայում սոցցանց է ստեղծվել, որի մեկնաբանությունները միայն դրական կլինեն (տեսանյութ)

10:23 • 30.06.20

Ճապոնիայում Under World անվամբ սոցիալական ցանց է ստեղծվել, որը մյուս հարթակներից տարբերվում է նրանով, որ դրա օգտատերերը կարող են բացառապես դրական արձագանք ստանալ իրենց հրապարակումների համար, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով նոր ծառայության մեկնարկն ազդարարող հայտարարությանը։ 

«Բոլոր մեկնաբանություններն այստեղ դրական են։ Սա մի հարթակ է, որը հուզական տեսանկյունից աջակցելու է մարդկանց։ Սոցիալական ցանց, որի մասին բոլորն են երազել»,- նշել են Under World-ից։

Հարթակը ստեղծողների խոսքով՝ մեկնաբանությունները կընտրվեն ըստ սոցիալական ցանցի ալգորիթմի։ Այնուամենայնիվ, դրանք, չնայած ընդհանուր դրական երանգին, բավականաչափ բազմազան կլինեն ՝ տպավորություն ստեղծելու համար, որ մեծ թվով իրական բարի մարդիկ են արձագանքել գրառմանը:

Նշվում է, որ այս նոր ծառայությունը դեռևս փորձնական է թողարկվել։ Աշխատանքի նախնական ժամանակահատվածը երեք շաբաթ է:

Հայտնի է, որ Under World նոր սոցկայքի օգտահաշիվն անհրաժեշտ կլինի Twitter-ին կցել։

«Սոցկայք, որի մասին բոլորն են երազել»․ Ճապոնիայում սոցցանց է ստեղծվել, որի մեկնաբանությունները միայն դրական կլինեն (տեսանյութ)