Նոր Bentley Bentayga. բացառիկ շքեղ արտաճանապարհային մեքենա (լուսանկարներ)

13:57 • 02.07.20
  • Թափքի առաջնամասի և հետնամասի նոր դիզայնը մարմնավորում է Bentley բրենդի ԴՆԹ-ն՝ ձևավորելով ուժեղ և նրբագեղ պատկեր 

  • Սրահի առանցքային առանձնահատկությունը միանգամայն նոր նստատեղերն ու պաստառապատումը, ինչպես նաև հետևի շարքի ուղևորների համար ոտքերի տարածության ընդլայնումն է

  • Նոր սերնդի ժամանցատեղեկատվական համակարգը համալրված է 10,9 դյույմանոց, գերբարձր լուծաչափով և միացման կատարելագործված տեխնոլոգիաներով համալրված էկրանով 

  • Առաջին անգամ Bentley մեքենայում կիրառվել է մուգ գույնի պաստառապատում՝  շեղանկյուն նախշով և անփայլ ալյումինի էֆեկտով 

  • 4 լ աշխատանքային ծավալով, կրկնակի տուրբոմղիչով V8 բենզինային շարժիչը զարգացնում է 550 ձիաուժ հզորություն և 770 Նմ պտտող մոմենտ




Bentley ընկերությունը գաղտնազերծում է Beyond100 մարտավարության շրջանակում թողարկված առաջին մեքենայի՝ բացառիկ շքեղ արտաճանապարհային նոր Bentayga մոդելի դետալները: Մեքենայի նոր արտաքին դիզայնը մարմնավորում է Bentley բրենդի ԴՆԹ-ն, ինչը հատուկ է նաև մոդելային շարքի բոլոր մեքենաների դիզայնին և ապրանքանիշին հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել շքեղ մոդելների արտադրողների շրջանում ամենաարդիական շարքը:



Bentley Bentayga-ում ներդաշնակորեն համադրվել են Gran Turismo մոդելների դինամիկան, ներկայացուցչական դասի մեքենաների շքեղությունը, ընտանեկան մեքենայի տարողունակությունն ու արտաճանապարհային մոդելի հնարավորությունները: Այսպիսով՝ այս բացառիկ մեքենայում իր շարունակությունն է գտել դրա նախորդ մոդելում ներդրված կոնցեպտը՝ վարորդին  առաջարկել հնարավոր առավելագույն ֆունկցիոնալություն:



Շքեղ արտաճանապարհային մոդելների սեգմենտի հիմնադիրը լրջագույնս արդիականացվել է, ինչը հնարավորություն է տվել նոր Bentayga-ն դարձնել անհավանական հզոր, շքեղ ու պրակտիկ մեքենա: Այն նախագծվել է, մշակվել և ձեռքով հավաքվել անգլիական Քրու քաղաքում ու կշարունակի իր նախորդի սկսած հաջողության պատմությունը:



Նոր Bentley Bentayga. հակիրճ վերլուծություն

Նոր Bentayga-ի առանցքային առանձնահատկությունը տպավորիչ դինամիկ ոճն է՝ ստեղծված ապրանքանիշի նոր դիզայներական լեզվի ոգեշնչմամբ: Դիզայներական նոր լեզուն առաջին  անգամ կիրառվել է երրորդ սերնդի Continental GT-ի և միանգամայն նոր Flying Spur-ի ստեղծման ժամանակ: Այս երեք մոդելները կազմում են Bentley ավտոմեքենաների ընտանիքը և առավել քան երբևէ ունեն է՛լ ավելի մեծ արտաքին նմանություն: Արտաքին տպավորիչ դիզայնը, որը նոր Bentayga-ն  ճանապարհի վրա ավելի աչքի ընկնող է դարձնում, ձևավորվում է այդ թվում նաև մեքենայի ժամանակակից և ոճային առաջնամասի շնորհիվ:



Ռադիատորի մատրիցային վանդակաճաղն ավելի ուղղահայաց դիրք է ստացել, իսկ նոր «խելացի» լուսադիոդային մատրիցային լուսարձակներում, որոնք ներկայացված են մշակված բյուրեղապակու տեսքով, հեշտությամբ կարելի է ճանաչել Bentley-ի արդեն դասական դարձած ձեռագիրը: Ավելի տպավորիչ առաջնային թափարգելը (բամպեր) խորհրդանշում է մեքենայի անհավանական դինամիկան: Առաջին անգամ Bentayga-ն համալրվել է բոցամուղներ ունեցող, տաքացվող ապակեմաքրիչներով՝ 22-ական բոցամուղ յուրաքանչյուրի վրա։



Մեքենայի հետին մասի դիզայնը ևս ամբողջովին վերամշակվել է. մոդելը ստացել է բեռնախցիկի նոր, թափքի ամբողջ լայնքով կափարիչ՝ ներկառուցված լապտերներով: Ուրվագծերի բացառիկ մաքրության հասնելու նպատակով դիզայներները մեքենայի համարանիշը տեղափոխել են  ավելի ներքև՝ թափարգելին մոտ:



Արտանետման խողովակների լայն, տարանջատված ենթախողովակներն ընդգծում են Bentayga-ի անհավանական հզորությունը: Առավել կատարյալ դինամիկայի համար Bentley-ի ինժեներները 20մմ-ով ավելացրել են հետին անիվների միջև հեռավորությունը: Փոխելով անիվների դիրքը կամարներում՝ նրանք հասել են ճանապարհի վրա մեքենայի ավելի մեծ կայունության: Անիվները պատրաստված են  սկզբունքորեն նոր դիզայնով, որը բնորոշ է միայն Bentayga-ին:



Փոփոխություններ են եղել նաև մեքենայի սրահի դիզայնում: Արդիականացումը հիմնականում վերաբերում է առաջնային պանելին, ղեկանվին և դռների պաստառապատմանը: Առանձնահատուկ ուշադրության են արժանի ամբողջովին նոր նստատեղերը. հինգտեղանի մոդիֆիկացիայի համար դրանք այժմ հասանելի են օդորակման գործառույթով: Երկրորդ շարքի ուղևորներն ըստ արժանվույն կգնահատեն ոտքերի համար նախատեսված տարածքի 100 մմ-ով (կախված կոնֆիգուրացիայից) ընդլայնումը:



Նոր սերնդի ժամանցատեղեկատվական համակարգը բնականորեն ինտեգրվել է Bentley-ի՝ ձեռքով հավաքված և բացված թևեր հիշեցնող էլեկտրասարքերի վահանակին, որը համալրված է անշրջանակ, թվային, 10,9 դյույմ անկյունագծով, գերբարձր լուծաչափով, դինամիկ գրաֆիկական տարրերով հագեցած էկրանով: Վերջինս հնարավորություն է տալիս վարորդի նախասիրությունների համաձայն անհատական կարգավորումներ անել:

Սրահի շքեղությունն ընդգծում են մուգ գույնի պաստառապատումը՝ շեղանկյուն նախշով և անփայլ ալյումինի էֆեկտով, ինչպես նաև Bentayga-ի համար նրբատախտակի երկու նոր տարբերակները ՝ Koa և Crown Cut Walnut:



V8 շարժիչով համալրված նոր Bentayga-ն միավորում է սուպերքարի դինամիկ բնութագրերն ու ամենօրյա ուղևորություններում պրակտիկությունը: V8 մոդիֆիկացիայից հետո կներկայացվեն plug-in Hybrid և Speed տարբերակաները՝ W12 շարժիչով: 4 լ աշխատանքային ծավալով, կրկնակի տուրբո մղիչով Bentayga V8 բենզինային շարժիչը զարգացնում է մինչև 550 ձիաուժ հզորություն:

Նոր արտաքին դիզայն

Bentayga-ի արտաքին տեսքն ամբողջովին վերամշակվել է. հետևելով ապրանքանիշի նոր դիզայներական լեզվին՝ հնարավորություն է տրվել ստեղծել մեքենայի անհավանական ոճային և առաջ սլացող պատկեր: Bentayga-ի առաջնամասի և հետնամասի յուրաքանչյուր պանել ստացել է ավելի հստակ ուրվագիծ, ինչպես նաև ժամանակակից արտաքին տեսք՝ միևնույն ժամանակ վնաս չհասցնելով  դիմադրության կամ վերամբարձ ուժերի գործակիցներին:



Մոդելի որոշ նրբաճաշակ դետալների դիզայնը ներշնչված է Bentley ընտանիքի վերջին նորույթներով, այդ թվում՝ երրորդ սերնդի Continental GT-ով և միանգամայն նոր Flying Spur սեդանով: Առանցքային տարր է հանդիսանում ռադիատորի մատրիցային վանդակաճաղը, որը դարձել է ավելի մեծ և առավել ուղղահայաց դիրք է ընդունել: Դրա շնորհիվ ծածկի (կապոտ) նրբասահ ուրվագծերը հասնում են մինչև քրոմապատ դետալների եզրերը, ինչը ձևավորում է մոդելի ավելի վեհաշուք ու վճռական տեսքը: Բացի այդ, ավելացել է լուսադիոդային մատրիցային լուսարձակների միջև հեռավորությունը. լուսարձակները բարձրացվել են 30 մմ-ով:



Bentley-ի մասնագետներն առաջին անգամ գլխի լույսի համար օգտագործել են օվալաձև նոր լուսարձակներ, որոնք ստեղծված են ավտոբրենդի համար ավանդական համարվող ոճով ու արտաքնապես մշակված բյուրեղապակի են հիշեցնում: Դրա շնորհիվ լուսարձակները շողում են անգամ այն դեպքում, երբ անջատված են: Բացի այդ, լուսարձակները համալրված են ավտոմատ միացման գործառույթով:

Կողքից նայելու դեպքում հստակ երևում է մեքենայի աթլետիկ ձևը:



Bentayga-ի բացառիկ սրահի վերաիմաստավորված դիզայնը

Bentley Motors-ի սրահի դիզայնի բաժնի ղեկավար Դարեն Դեյը նշել է, որ Bentayga-ի սրահը նախքան այս էլ հիացնում էր հավաքման բացառիկ որակով, թուլացնող մթնոլորտով ու շքեղության զգացումով:

Ի լրումն կենտրոնական վահանակի, նստատեղերի և դռների պաստառապատման ակնհայտ արդիականացմանը մոդելում իրականացվել են առաջին հայացքից ոչ այդքան նկատելի փոփոխություններ, որոնք նոր Bentayga-ի ընդհանուր տեսքի ձևավորման հարցում կարևոր դերակատարում ունեն: Օրինակ՝ դռների դիզայնում նոր հորիզոնական արմնկակալները կամ նստատեղերի երեսպատման հարցում օգտագործված բացառիկ դերձակարը, որն ընդգծում է այս մոդելի ստեղծման համար դիզայներների թիմի կատարած տքնաջան աշխատանքի ամբողջ բարդությունը:

«Նոր Bentayga-ն իր տերերի համար բազմաթիվ հաճելի բացահայտումների աղբյուր կդառնա»,-նկատել է Դեյը:



Կենտրոնական վահանակի վրա տեղակայված վերջին սերնդի ժամանցատեղեկատվական համակարգի էկրանն ունի Bentayga-ին բնորոշ գրավչություն, պրակտիկություն:

Մասնագետները կենտրոնական օդափոխման դասական երկու կլոր անցքերը փոխարինել են քրոմապատ եզրակցմամբ մեկ ռելիեֆային դեֆլեկտորով՝ այն տեղադրելով ժամանցատեղեկատվական համակարգի էկրանից փոքր-ինչ վերև ու միավորելով Breitling ժամացույցի հետ:

Կենտրոնական վահանակի մի կողմում գտնվող իրերի հատվածում կարելի է տեղավորել ոչ մեծ իրեր, օրինակ՝ բջջային հեռախոս: Մինչդեռ անլար լիցքավորման կայանն ու ազդանշանի արագացուցիչը գտնվում են փոխանցման տուփի սելեկտորի լծակի առջևում:



Դինամիկա և հզորություն

Նոր Bentayga-ի համար առաջարկվում է հուսալի 4 լ աշխատանքային ծավալով, V8 բենզինային շարժիչ՝ համալրված twin-scroll երկու տուրբոկոմպրեսորով: Շարժիչն օժտված է անհավանական հզորությամբ և տնտեսողականությամբ: Համադրվելով 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ՝ այն զարգացնում է 550 ձիաուժ հզորություն և 770 Նմ պտտող մոմենտ, ինչն ապահովում է սուպերքարին բնորոշ արտադրողականություն: Մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար պահանջվում է ընդամենը 4,5 վայրկյան, մինչդեռ Bentayga-ի զարգացրած առավելագույն արագությունը կարող է հասնել 290 կմ/ժ-ի:

Bentayga V8-ի լավագույն բնութագրերը լրացնում են ընթացքի պաշարի (746 կմ) և CO2 (260 գ/կմ) արտանետումների ցուցանիշները։ Վառելիքի հիանալի տնտեսումը (11,4 լ/100 կմ) մխոցների անջատման համակարգի կիրառման արդյունք է, ինչը թույլ է տալիս շարժիչին որոշակի պայմաններում աշխատել ութի փոխարեն չորս մխոցով` առանց դինամիկայի կորստի։



Բացի այդ, փոփոխություններ են կատարվել նաև Bentley Dynamic Ride համակարգում. ինժեներները 20 մմ-ով ավելացրել են հետևի անիվների միջև հեռավորությունը, ինչը հնարավորություն է տվել նվազեցնել ղեկը շրջելու համար գործադրվող ջանքը և բարելավել ղեկային կառավարման արձագանքը: Համակարգը շրջադարձերի ժամանակ կայունացնում է թափքի դիրքը՝ անվադողերի և ճանապարհի շփման առավելագույն կետ ապահովելով: Այս ամենի արդյունքը տվյալ սեգմենտում կայունության, հարմարավետության և կառավարման լավագույն ցուցանիշներն են:

Drive Dynamics Mode համակարգի և All-Terrain փաթեթի շնորհիվ նոր Bentayga–ն վարորդին առաջարկում է ճանապարհներին և դրանց սահմաններից դուրս երթևեկման համար կարգավորումների ամենալայն ընտրանին: Վարորդը կարող է ընտրել հասանելի ութ ռեժիմից մեկը: Ռեժիմներից չորսը նախատեսված է ճանապարհների, մյուս չորսը՝ ոչ ճանապարհային պայմանների համար: Սա հնարավորություն է տալիս կարգավորումներ ընտրել երթևեկման ցանկացած պայմանների համար:



Bentayga V8-ից հետո շարքը կհամալրի Hybrid տարբերակը՝ այս սեգմենտում առաջին plug-in hybrid մեքենան: Իր նախորդից վերցնելով լավագույնը՝ Bentayga Hybrid-ը կդառնա Bentley-ի ամբողջ պատմության մեջ ամենատնտեսող մոդելը, ինչպես նաև ընկերության կողմից մոդելների էլեկտրաֆիկացմանն ուղղված առաջին քայլը:

Speed տարբերակը, որը ևս իրեն շատ երկար սպասել չի տա, կունենա հրաշալի դինամիկա և է՛լ ավելի վճռական դիզայն: Համալրվելով 6 լ աշխատանքային ծավալով W12 TSI շարժիչով՝ այս մոդելը իրավամբ գտնվում է Bentayga շարքի բարձրակետում:



Bentley Motors-ը շքեղ դասի ավտոմեքենաների ամենապահանջված բրենդն է աշխարհում։ Ընկերության գործարանն ու կենտրոնակայանը գտնվում են անգլիական Քրու քաղաքում։ Այստեղ է կենտրոնացած ընկերության հիմնական գործունեությունը՝ ներառյալ դիզայներական լուծումների ստեղծումը, գիտական հետազոտություններն ու մշակումները, ինչպես նաև ավտոմեքենաների չորս մոդելային շարքերի՝ Continental-ի, Flying, Spur-ի և Bentayga-ի նախագծումն ու արտադրությունը։

Bentley-ի նման շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդների բացառիկությունն այն է, որ դրանք համադրում են սերնդեսերունդ ավանդույթները փոխանցող ձեռքի հմուտ աշխատանքը, ինժեներական փորձը և առաջատար տեխնոլոգիաները։ Ընկերությունը պահպանել է շքեղության իրերի բրիտանական արտադրողների լավագույն ավանդույթները։ Քրուում գտնվող Bentley-ի գործարանում մոտ 4000 մարդ է աշխատում։

 

 

Նոր Bentley Bentayga. բացառիկ շքեղ արտաճանապարհային մեքենա (լուսանկարներ)