Քրոնիկ շնչառական հիվանդություններ, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են դիմակ չկրել․ պարետի նոր որոշումը

14:11 • 08.07.20

Պարետի նոր որոշմամբ՝ քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ։

Վերջիններս իրենց մոտ պիտի ոունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: