Բերման ենթարկված «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց (տեսանյութ)

15:04 • 08.07.20

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին։

Այս մասին լուրը հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։

Բերման ենթարկվելու մասին գրառում է արել նաև Նարեկ Սամսոնյանը. «Ոստիկանության ապօրինի պահանջը կատարելուց հրաժարվելու ընթացքում սադրանքի արդյունքում բերման եմ ենթարկվել կենտրոնի ոստիկանություն»։