ՀՀ ոստիկանները դարձել են մի ընտանիքի քաղաքական քմահաճույքների գերին. Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (տեսանյութ)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին բերման էին ենթարկել, երկու ժամ անց նա ազատ արձակվեց:
Նարեկ Սամսոնյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, թե ի՞նչն է եղել բերման ենթարկելու պատճառը։
«Ես ծխում էի, ծխելու ընթացքում դիմակն իջեցրած էր, ծխախոտը աղբարկղի մեջ նետելիս ոստիկանը մոտեցավ․ ասացի, որ հիմա դիմակս կբարձրացնեմ, հատկապես, որ այս դիմակը մեծ հաճույքով եմ կրում, քանի որ վրան գրված է՝սուտ Նիկոլ: Դրանից հետո մոտենում է մի տարեց մարդ՝ առանց դիմակի և ասում ՝ո՞վ է սուտասանը: Ասում եմ՝ քո սիրելի Նիկոլն է: Այդ ընթացքում Ոստիկանության սպան, կապիտան լինելով հանդերձ, սպասում էր, թե այդ մարդը երբ է այդ քաղաքական պատվերը կատարելը վերջացնելու և այդ մարդուն արձանագրություն չկազմեցին, բայց ինձ բերման ենթարկեցին:
ՀՀ ոստիկանները դարձել են մի ընտանիքի քաղաքական քմահաճույքների գերին: Ոստիկանությունը դարձրել են Նիկոլ Փաշինյանի ոտքի տակի սրբելու շորը և չեն ուզում իրենց մեջ հաղթահարեն և ասեն՝ այս պատվերը չեմ կատարի»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ տեղեկություն ստանալուց հետո եկել է բաժին:
«Ես ուզում եմ ընդհանրական խնդրի մասին խոսել, Ոստիկանությունը պարտավոր է անձին ազատությունից զրկելիս տեղեկացնել, ինչի՞ համար են զրկում և ի՞նչ ռեժիմով է նա բերման ենթարկված, վարչական ձերբակալման է ենթարկվ՞ել , ինչ հիմքով են անձին ազատությունից զրկում: Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ Սահմանադրությամբ պետք է անպայման տեղեկացվեն ազատությունից զրկելու պատճառի մասին: Պետք է նաև ուշադրություն դարձնեն այն հանգամանքին, որ մարդիկ ավելորդ չմնան բաժիններում»,- ասաց Ռ. Մելիքյանը:










