Չինաստանն ԱՄՆ քաղաքացիների համար այցագրային սահմանափակումներ կմտցնի Տիբեթի նկատմամբ «ոչ պատշաճ» պահվածքի պատճառով
Չինաստանն այցագրային սահմանափակումներ կմտցնի ԱՄՆ քաղաքացիների համար` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տիբեթի ինքնավար մարզի նկատմամբ «ոչ պատշաճ» պահվածքի համար:
Այս մասին տեղեկացնում է ng.ru կայքը` վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիցզյանին, որն այս կերպ մեկնաբանել է ԱՄՆ կողմից չինացի պաշտոնյաների նկատմամբ այցագրային սահմանափակումների կիրառումը: Ամերիկյան կողմն այդ սահմանափակումները կիրառում է այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ իրեն, կապված են արտասահմանցիների` Տիբեթ մուտք գործելու արգելքի հետ:
«Մենք սրա հետ կապված վճռական բողոք ենք ներկայացնում: ԱՄՆ-ի նման քայլերին ի պատասխան Չինաստանը որոշել է այցագրային սահմանափակումներ մտցնել ԱՄՆ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են դրսևորում Տիբեթի նկատմամբ»,-ասել է ԱԳՆ խոսնակը:










