Պեկինում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել մայրաքաղաքի խոշորագույն շուկայում նոր բռնկումից հետո
Պեկինում երեքշաբթի երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել մայրաքաղաքի սննդի խոշորագույն մեծածախ շուկայում վիրուսի նոր բռնկման հայտնաբերումից հետո:
Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով Չինաստանի Առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովին: Այնուամենայնիվ, Չինաստանի մայրցամաքային հատվածում երեքշաբթի վարակման 7 նոր ներկրովի դեպք է արձանագրվել, որը նախորդ օրվա տվյալից մեկով պակաս է:
Վարակման նոր դեպքերից 4-ն արձանագրվել է Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում, մեկական դեպքեր՝ Շանսի, Գուանդուն և Յունան նահանգներում:
Կորոնավիրուսով պայմանավորված մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել վերջին մեկ օրում
Հիշեցնենք, որ Չինաստանի մայրաքաղաքի սննդամթերքի շուկայում կորոնավիրուսի տարածման դեպքեր էին արձանագրվել հունիսի 11-ին, որից հետո իշխանությունները փակել էին շուկան:










