ԱՄՆ-ում լուսանկարիչը ֆիքսել է հզոր կայծակի՝ Հուդզոն գետին հարվածելու դիտարժան պահը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում երկուշաբթի գիշերը ուժգին տեղումների ընթացքում կայծակը հարվածել է Հուդզոն գետի ջրերին, գրում է Daily Mail պարբերականը։
Համացանցում հրապարակված լուսանկարներից մեկում ներկայացված է այն պահը, երբ կայծակը հարվածում է գետի ջրին՝ զուգահեռ ասես շրջանակի մեջ առնելով Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակները:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեղումներն ուղեկցվել են ամպրոպով, խոշոր կարկուտով, ինչի հետևանքով հարյուրավոր մեքենաներ են վնասվել։












