Հայտնի է դարձել Սեուլի քաղաքապետի մահվան նախնական պատճառը

23:28 • 09.07.20

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի մահվան նախնական վարկած է հայտարարվել ինքնասպանությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ քաղաքական գործչի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշվում է, որ մահվան ճշգրիտ պատճառը կպարզվի հետաքննությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 64-ամյա գորչին անհետանալուց հետո մահացած էին գտել: Նրա դուստրը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ հայրը մի գրություն է թողել, որը նման է կտակի: