«Մենք կվերադարձնենք քաղաքի փողոցները»․ Նյու Յորքի քաղաքապետը հայտնել է զինված անկարգություններին վերջ տալու հաստատակամության մասին
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, չնայած քաղաքի ոստիկանության բուջեն 1 միլիարդ դոլարով կրճատելու հայտարարությանը, ոստիկանությանը հանձնարարել է ավելի մեծ թվով աշխատակիցներ տեղակայել շաբաթներ շարունակ անկարգությունների կենտրոն դարձած փողոցներում, հայտնում Daily Mail պարբերականը։
Քաղաքապետը նպատակ ունի դադարեցնել հուլիսի 4-ից քաղաքում նոր թափ առած զինված բռնության ալիքը, որի ընթացքում կրակ է բացվել 63 մարդու վրա, գրանցվել է առնվազն 11 զոհ:
«Մենք կվերադարձնենք Հարլեմի և ամբողջ քաղաքի փողոցները, ամենը զրոյից կսկսենք»,- հայտարարել է քաղաքապետը մամուլի ասուլիսի ժամանակ և հավելել, որ պատրաստվում են կոտրել բռնության օղակը։
Քաղաքապետը մանրամասնել է, որ հենց այս գիշերվանից սկսած անկարգությունների «օջախներում» ոստիկանական, պարեկային ծառայողների խստացված հսկողություն է իրականացվելու, դրան մասնակցելու են նաև համայնքային առաջնորդներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ քաղաքում զանգվածայի անկարգությունները սկսվել են ոստիկանության 6 մլրդ դոլար ծավալով բուջեն 1 միլիորդ դոլարով կրճատելու վերաբերյալ քաղաքապետի հայտարարությունից հետո։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, քաղաքապետարանում պաշտոնապես արված հայտարարությունը մտահոգության լուրջ առիթ է տվել քաղաքի գործարարներին, բիզնես-սեփականատերերին: Նրանք ենթադրում են, որ ոստիկանության բյուջեի կրճատումը կարող է հանգեցնել քաղաքում հանցավորության մակարդակի աճի: Նրանք չեն բացառել, որ հանցավորության մակարդակը կարող է հասնել 1990-ական թվականների ցուցանիշների անվերահսկելի մակարդակին:










