Մեծ Բրիտանիայում 17-րդ դարի ստրկավաճառի արձանն ապամոնտաժելուց հետո դրա փոխարեն կանգնեցրել են Black Lives Matter-ի մասնակիցներից մեկի արձանը (լուսանկարներ)

16:00 • 15.07.20

Ավելի քան մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներն ապամոնտաժել էին 17-րդ դարի ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի հուշարձանը և այն նետել ծովախորշը: Նրա արձանի փոխարեն տեղադրվել է Black Lives Matter միջազգային շարժման մասնակիցներից մեկի արձանը, գրում է The Guardian-ը։

Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Մարկ Քուինը հայտնել է, որ դրա ստեղծման գաղափարը ծագել է Էդվարդ Քոլսթոնի հուշարձանն ապամոնտաժելուց հետո նրա արձանի վայրում կանգնած ակտիվիստուհի Ջեն Ռիդի լուսանկարը համացանցում տեսնելուց հետո։

Նշվում է, որ հեղինակն արձանի վրա գաղտնի աշխատել է ընդամենը մի քանի շաբաթ, և այսօր առավոտյան այն 10 հոգուց բաղկացած խումբը տեղադրել է Էդվարդ Քոլսթոնի հուշարձանի տեղում։

Պատվանդանի ներքևի մասում փակցված է «Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն» գրությամբ ցուցանակ։

Պարբերականը գրում է, որ դեռևս հայտնի չէ՝ ինչպես կարձագանքեն քաղաքային իշխանությունները, և արդյոք թույլ կտան, որ այն իր տեղում մնա։

 

Edward Colston statue replaced by sculpture of Black Lives Matter ...British slave trader statue replaced by sculpture of Black Lives ...Edward Colston's empty spot has been filled with a monument to Jen Reid (pictured)Titled 'A Surge of Power (Jen Reid) 2020', the black resin and steel statue was erected in an operation at 5am this morning

Pictured: The statue of Edward Colston being pulled from its plinth in Bristol city centre, June 7Protesters throw the statue of Edward Colston into Bristol harbour during a Black Lives Matter protest rallyA team of ten people led by artist Marc Quinn worked quickly and in secret - with the local council said to be uninvolved in the stunt