Մեր պետության համար այս օրհասական պահին իշխանությունները փորձ են անում շահագործել Ամուլսարը՝ ժողովրդի թիկունքում գործարքի գնալով Լիդիանի հետ․ Վահագն Վարագյան (տեսանյութ)

17:57 • 15.07.20

Մեր պետության համար օրհասական այս պահին, իշխանությունները փորձ են անում շահագործել Ամուլսարը՝ ժողովրդի թիկունքում գործարքի գնալով Լիդիանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։

«Հավերժ փառք, Հայոց անպարտ Բանակին: Հավերժ հիշատակ, Հայրենիքի համար զոհվածներին:

Մեր պետության համար օրհասական այս պահին, իշխանությունները փորձ են անում շահագործել Ամուլսարը՝ ժողովրդի թիկունքում գործարքի գնալով Լիդիանի հետ: Կոչ եմ անում երկրի ներսում նոր բարիկադներ չստեղծել և միասնական ջանք ներդնել Հայրենիքի պաշտպանության գործում»,- գրել է Վարագյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։