«Սատարում եմ Հայաստանին՝ իմ պատմական հայրենիքին»․ Միխայիլ Գալուստյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության վերաբերյալ

19:58 • 17.07.20

Հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ հումորիստ և կատակերգական ժանրի դերասան Միխայիլ Գալուստյանը Instagram սոցկայքի իր էջում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության կապակցությամբ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։

«Այս գրառմամբ ցանկանում եմ սատարել Հայաստանին՝ իմ պատմական հայրենիքին։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, չափազանց ցավալի է։ Զոհվում են երiտասարդ տղաներ»,- գրել է Գալուստյանը՝ նշելով, որ իր կարծիքով՝ Հայաստանի հետ միայն բարեկամություն կարելի է անել։

Հումիորիստը նաև ընդգծել է, որ երբեք չի կարելի Հայաստանի հետ փորձել ուժի տեսանյկունից երկխոսություն վարել։

«Միայն խաղաղ բանակցություններ։ Ո՛չ պատերազմին: Դադարեցրե՛ք պատերազմը»,-եզրափակել է Գալուստյանը։