Վերադասության կարգով բողոք էի ներկայացրել դատարան, Ս.Գոգյանն առանց այդ պատասխանի նիստ անցկացնելու իրավունք չուներ․ Դ. Գալոյանը՝ իրեն գիտական աստիճանից զրկելու ԲՈԿ որոշման մասին (տեսանյութ)
Նոր տեղեկացա՝ խորհրդի նիստի ժամանակ, բայց հետևյալը պետք է նշեմ, երբ ԲՈԿ նախագահը տվել էր անվավերության հայցի հրամանը, ես արդեն իսկ դա վերադասության կարգով բողոքարկել եմ նախարարություն, և նա մինչև վերադաս մարմնի կողմից չունենար իմ բողոքարկման արդյունքները, իրավունք չուներ այդ նիստը անելու, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՏՊՀ ռեկտորի թեկնածու, նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից իր տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելուն:
Նշենք, որ ԲՈԿ-ն այսօր՝ ռեկտորի ընտրության օրն է անվավեր ճանաչել նրա գիտական աստիճանը:
«Ես, իհարկե, սա նորից վերադասության կարգով կբողոքարկեմ արդեն վարչական դատարանում, բայց Գոգյանը նաև պատասխանատվության կենթարկվի, որովհետև օրենքն ասում է՝ եթե կա վարչական վարույթի համար ներկայացված վարչական բողոք, ավտոմատ պետք է կանգ առնի գործընթացը, մինչև որ բողոքարկման արդյունքները կլինեն նախարարության կողմից»,- ասաց նա:
Գալոյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրել է, որ կա վերադասության բողոք: «Ես անձամբ եմ տարել ԲՈԿ-ում մուտք արել, ստացականներն ունեմ, որ վերադասության կարգով բողոքարկում եմ ներկայացրել, բայց Պարոն Գոգյանը շարունակում է ինքնիրավչությամբ զբաղվել։
Ես վստահ եմ, որ վարչական դատարանում վերադասության կարգով իմ բողոքի արդյունքները դրական են լինելու, ես պահպանալեու եմ իմ և՛ գիտական աստիճանը, և՛ կոչումը»,- շեշտեց Գալոյանը:
Ըստ նրա՝ այս քայլով փորձել են մրցույթի վրա կալանք դնել: «Մրցույթից մեկ օր առաջ վարչական վարույթ են բացում՝ տեսնելու այդ օրը դատարանը հանում է կալանքը, թե՝ չի հանում, տեսան հանում է, հիմա այսօր մրցույթի ժամանակ զրկում են գիտական աստիճանից: Նախ իր կայացրած որոշումն ուժի մեջ է մտնելու ինձ առձեռն տեղեկացնելուց հետո՝ հաջորդ օրը: Այս պահին ես շարունակում եմ ունենալ իմ կոչումը և գիտական աստիճանը, իսկ մնացածի մասով ասեմ, որ ես երկուշաբթի օրը կրկին վերադասության կարգով կբողոքարկեմ, իսկ արդեն պարոն Գոգյանին էլ համապատասխան պատասխանատվության կենթարկեն, որովհետև եղել է վերդասության կարգով բողոք, իսկ ինքը շարունակել է իր ինքնիրավչությունը իրականացնել»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










