Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան մոտ հայերի ու ադրբեջանցիների միջև բախում է գրանցվել․ հայերը թույլ չեն տվել մոտենալ շենքին (տեսանյութ)

16:55 • 17.07.20

Լոնդոնում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները փորձել են ցույց կազմակերպել ՀՀ դեսպանատան մոտ և գրոհել ՀՀ դեսպանատան վրա, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները պատ են կազմել՝ պաշտպանելով դեսպանատունը։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ ոստիկանությունը փորձում է վերահսկողության տակ պահել իրադրությունը։

Հավաքված ադրբեջանցիների խումբը վիրավորական արտահայտություններ է անում դիմացի մայթին՝ դեսպանատան մոտ հավաքված հայերի հասցեին, դրան հաջորդում է ծեծկռտուքը, ինչին փորձում են միջամտել ոստիկանները։

Մանրամասները՝ տեսանյութում։