Հայաստանում ՌԴ իրավապահների կողմից 1995 թվականից հետախուզվող է հայտնաբերվել

16:07 • 17.07.20

ՌԴ իրավապահների կողմից 1995 թվականից հետախուզվող է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 16-ին Մաշտոցի բաժին բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի Նորիկ Մ.-ին, որը 1995 թ. հունիսից ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: