Մենք կապի մեջ ենք երկու կողմի համապատասխան կառույցների հետ, բոլոր տեսակի հետագա զարգացումներն այս պահին քննարկվում են. Զառա Ամատունին՝ Նարեկ Սարդարյանի Ադրբեջանում հայտնվելու մասին

14:28 • 17.07.20

Այս պահին միայն մի բան կարող ենք հասատել, որ այս հարցով մենք կապի մեջ ենք երկու կողմի համապատսխան իշխանությունների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնաով Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի 29-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի Ադրբեջանում հայտնվելուն:

«Մենք նաև կապի մեջ ենք ընտանիքի հետ և բոլոր տեսակի հետագա զարգացումները այս պահին քննարկվում են»-ասաց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող Նարեկ Սարդարյանի` Ադրբեջանում հայտնվելու մասին և հրապարակել են տեսանյութ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ ադրբեջանական զինծառայողների կողմից Սարդարյանը ձերբակալվել է Նախիջևանի սահմանին։