«Թե՛ մեկը, թե՛ մյուսը պատասխանատու են իրենց խոսքերի համար, վերահսկում են իրավիճակը, ի վիճակի են պատասխանատու և արագ որոշումներ կայացնել». Պեսկովը պատմել է Պուտինի և Էրդողանի նմանության մասին

14:01 • 17.07.20

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մի շարք նմանություններ կան, այդ իսկ պատճառով նրանք կարողանում են հանգուցալուծում գտնել ամենաբարդ իրավիճակներում:

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Պուտինը բանակցությունների ընթացքում հարցերը շատ հստակ է դնում, նկատի է ունենում այն, ինչ ասում է, և, բացի այդ, անհապաղ կատարում է տված խոստումը:

«Պուտինն ու Էրդողանն այդ առումով նման են իրար, ուստի՝ նրանց հաջողվում է լուծում գտնել չափազանց բարդ իրավիճակներում»,-Պեսկովի խոսքը մեջբերել է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ ասվածը վերաբերում է նաև սիրիական հարցին:

«Թե՛ մեկը, թե՛ մյուսը պատասխանատու են իրենց խոսքերի համար, վերահսկում են իրավիճակը, ի վիճակի են պատասխանատու և արագ որոշումներ կայացնել, ինչն էլ անում են»,-հավելել է Պեսկովը՝ խոսելով երկու պետությունների նախագահների աշխատաոճի նմանությունների մասին: