Կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրենը

10:34 • 18.07.20

Կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրենը: Այս մասին տեղեկացնում է «Արարատ» ԲԿ-ն։

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը։

Վերջինս բուժամբուլատորիան ղեկավարում էր 2020 թվականի մարտից, դրանից առաջ բժշկուհի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում որպես թերապևտ՝ անձնվիրաբար պայքարելով մարդկանց կյանքերը փրկելու համար։

Հայտնում ենք մեր վշտակցությունը Արուս Գեւորգյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին։

Աստված հոգիտ լուսավորի բժշկուհի ջան»,-ասված է հաղորդագրության մեջ: