«Ռուսաստանի նոր կառավարության հետ համատեղ շատ բան կարող ենք անել». Լուկաշենկոն Միշուստինի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

00:58 • 18.07.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ բելառուսական կողմը և ռուսական կառավարությունը կարող են շատ բան անել, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում, հայտնում է Радио Sputnik-ը:

Նման կարծիք նա հայտնել է Մինսկում Ղազաստանի վարչապետ Ասքար Մամինի հետ հանդիպմանը, որը, ինչպես և ՌԴ կառավարության ղեկավարը, մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

«Այն, ինչ մենք արտադրում ենք (Բելառուսում-խմբ.), հարկավոր է Ղազախստանին, այն, ինչ դուք եք արտադրում, հարկավոր է մեզ: Չնայած նրան, որ մատակարարումների, լոգիստիկայի հետ կապված խնդիրներ միշտ լինում են: Կարծում եմ, որ ՌԴ ներկայիս վարչապետի, նոր կառավարության հետ կարող ենք շատ բան անել, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում»,- ասել է Լուկաշենկոն ՌԴ վարչապետի հետ հանդիպումից հետո: