Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. Nissan մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ուղևորը՝ տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն. Shamshyan.com

00:46 • 18.07.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր`հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 14։30-ի սահմաններում 77-ամյա Վարդան Ս․-ն Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 30 կմ հատվածում` Կիրանց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով ուղևորը՝ 77-ամյա Դոնարա Խ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն։ Նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Դեպի վայր ժամանած փրակարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքն ու ետ պտտել մեքենան: