ԱՄՆ պետդեպարտամենտը Կադիրովին, նրա կնոջն ու դուստրերին ներառել է «սև ցուցակում»
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովին «սև ցուցակում» ներառելու մասին, ինչը գերատեսչության հաղորդմամբ, անմիջականորեն կապված է մարդու իրավունքների խախտման հետ:
«Այս պատժամիջոցը կապված է Չեչնիայի Հանրապետությունում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին Կադիրովի մասնակցության հետ։ Պետդեպարտամենտը մեծաքանակ հավաստի տեղեկություններ ունի առ այն, որ Քադիրովը պատասխանատվություն է կրում ավելի քան տասը տարի առաջ տեղի ունեցած մարդու իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումների համար, ներառյալ՝ կտտանքները և արտադատական մահապատիժները»,- ասված է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ:
Նման ցուցակում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ մուտքի արգելք։ Ավելի վաղ Կադիրովն արդեն ընդգրկվել էր ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում։
Պոմպեոն նշել է, որ ցուցակում ընդգրկվելը տարածվում է նաև Կադիրովի կնոջ՝ Մեդնի Կադիրովի և նրա դուստրերի վրա:
«Այն երկրներին, որոնք ունեն այնպիսի հայացքներ, ինչպիսին ԱՄՆ-ն, կոչ են անում նման միջոցներ ձեռնարկել»,- ասված է Պոմպեոյի հայտարարության մեջ։










