Աֆղանցի աղջիկը գնդակահարել է իր ծնողներին սպանած «Թալիբան»-ի երկու զինյալներին (լուսանկարներ)

21:08 • 21.07.20

Աֆղանցի աղջիկը գնդակահարել է իր ծնողներին սպանած «Թալիբան»-ի զինյալներին, հայտնել է տեղի ոստիկանության պետը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում, գրում է Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Գորի նահանգի գյուղերից մեկում: «Թալիբան»-ի զինյալները ներխուժել են 14-ամյա աղջկա՝ Քամար Գյուլի ընտանիքի տուն և իր աչքի առաջ սպանել հորը՝ երկրի պաշտոնական կառավարությանն աջակցելու համար։ Զինյալները նաև սպանել են ամուսնուն փրկել փորձող նրա կնոջը։

Ոստիկանապետի խոսքով՝ Քամար Գյուլը վերցրել է ընտանիքին պատկանող AK-47 ինքնաձիգը, գնդակահարել է իր ծնողներին սպանած «Թալիբանի» երկու զինյալներին և վիրավորել ևս մի քանիսին։

Նահանգապետի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկա պահին աֆղանցի զինվորականները Գուլին և նրա կրտսեր եղբորը տեղափոխել են «ավելի անվտանգ վայր»։

The incident happened last week when insurgents stormed the home of Qamar Gul, a teenager from a village in the central province of Ghor. Gul is pictured above brandishing an AK-47Gul is aged between 14 and 16, according to different officials. It is common for many Afghans to not know their precise age. Above, Gul is pictured with her brother